ՆԱՏՕ-ն պետք է իր հաջորդ գագաթաժողովում լրջորեն դիտարկի Վրաստանի ապագան դաշինքում. Մարգվելաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն իր հաջորդ գագաթաժողովում լրջորեն կդիտարկի իր ապագան դաշինքում:

Նա ընդգծել է, որ տվյալ թեմայով դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել, քանի որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են. «Հաջորդ տարվա աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում մենք մեր գործընկերներից ակնկալում ենք ՆԱՏՕ-ում Վրաստանի ապագայի լուրջ դիտարկում: Դա չի լինի ընդլայնման գագաթաժողով, սակայն Վրաստանն այդ գագաթաժողովում ունի շատ ուժեղ մանդատ:

Վրաստանն այն երկիրն է, որն իրականացրել է ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում իրականացվել է ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն, որը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը բավական լուրջ հաջողություններ կունենա եվրոպականացման ճանապարհին, որը շատ լրջորեն ու խիզախորեն աջակցում է համայն աշխարհում գլոբալ խաղաղության հաստատմանը միտված ՆԱՏՕ-ի գործողություններին:

Մենք բավական լուրջ դիրքեր ունենք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ»:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը տեղի է ունենալու 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, Հարավային Ուելսում:

Տեսանյութեր

Լրահոս