Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի ճանաչում Չինաստանի հայտարարած ՀՕՊ-ի նոր գոտին. Բայդեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի ճանաչում նոյեմբերի վերջին Արևելա-չինական ծովում Չինաստանի հայտարարած ՀՕՊ-ի նոր գոտին:

Այս մասին Ճապոնիայի իշխող դաշինքի ու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի փոխվարչապետ Ջոզեֆ Բայդենը: 

Նա ընդգծել է, որ այդ ամենը ստատուս-քվոն փոխելու փորձ է՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ու Ճապոնիան տվյալ հարցում ունեն նույն դիրքորոշումը: Նախորդ շաբաթ Չինաստանը հայտարարել էր Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի իր գոտու ընդլայնման մասին, որը տարածվել էր նաև վիճելի Դյայույդաո (ճապոնական անվանումը՝ Սենկակու) կղզիների վրա:

Չինաստանը պահանջել էր, որ տվյալ շրջանով թռչող ինքնաթիռները զեկուցեն իրենց երթուղու և ռադիոհաճախականությունների մասին: ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլ երկրները կտրականապես դատապարտել են այդ ամենը: Դրանից հետո տվյալ գոտով ցուցադրաբար անցել են ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչներն ու ճապոնական մարտական ինքնաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս