ԿԺԴՀ-ն ընդլայնելու է իր միջուկային պոտենցիալը. Renhap
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փհենյանը հայտարարել է, որ ընդլայնելու է միջուկային զսպման իր պոտենցիալը՝ կապված Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից սադրանքների շարունակման հետ: Renhap-ն այս հարցում վկայակոչում է հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը կատաղի պայքար են ծավալել, ինչն ուղղված է ԿԺԴՀ-ին միջուկային հարված հասցնելուն, երկիր ներխուժելուն: ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները դատապարտել են ԱՄՆ-ի կառավարության ապամիջուկայնացման կոչը՝ ընդգծելով, որ ԿԺԴՀ-ը միջուկային զենք է ձեռք բերում՝ ի պատասխան ԱՄՆ-ից ու Հարավային Կորեայից բխող սպառնալիքների:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հայտարարել 2005 թվականներին, և 2006, 2009, 2013 թվականներին իրականացրել է միջուկային ստորգետնյա փորձարկումները, որոնք հարուցել են միջազգային հանրության բողոքը: