ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ին Վրաստանի ու Մոլդովայի ինտեգրմանը. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ին Վրաստանի ու Մոլդովայի ինտեգրմանը և կարծում է, որ դա երկու երկրներին կբերի տնտեսական զարգացման հնարավորություններ:

Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ը շնորհավորում է Վրաստանին ու Մոլդովային՝ Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի պատմական նախաստորագրման կապակցությամբ: Քերին Վրաստանին ու Մոլդովային գովել է օրենքի գերակայության, ժողովրդավարության ու շուկայական տնտեսության սկզբունքների ամրապնդման համար:

Քերին հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է հետագայում նույնպես աջակցել Վրաստանի ու Մոլդովայի կառավարություններին՝ կապված եվրաինտեգրման հետ: Վրաստանն ու Մոլդովան պլանավորել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի աշնանը:

Տեսանյութեր

Լրահոս