ԱՄՆ-ը կես տարով դադարեցնում է իրանական նավթի վաճառքի կրճատման դեմ գործունեությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը կես տարով դադարեցնում է իրանական նավթի վաճառքի հետագա կրճատման դեմ ուղղված աշխատանքը, սակայն գնումների ծավալի մեծացում չի լինի, գործող պատժամիջոցները պահպանվելու են:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: ԱՄՆ-ը նախկինի նման սահմանափակիչ գործողություններից ազատել է այն երկրներին, որոնք կրճատում են իրանական նավթի գնումը կամ էլ ընդհանրապես հրաժարվում են դրանցից:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ իրանական նավթի գնումն էականորեն կրճատել են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան ու Թայվանը: Սակայն իրանական նավթը գնում են Մալայզիան, ՀԱՀ-ը, Սինգապուրը և Շրի Լանկան:

Նրանք բոլորն էլ մոտակա 180 օրվա ընթացքում չեն ենթարկվելու իրանական նավթի գնման դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակելու է ապահովել մոտակա կես տարվա ընթացքում պատժամիջոցների կատարումը, քանի դեռ ընթանում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման լիարժեք փնտրտուքը:

Տեսանյութեր

Լրահոս