Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված հարձակումը: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ նմանօրինակ ակցիաներն ուղղված են անմեղ մարդկանց դեմ և դիվանագիտական ներկայացուցչության դեմ՝ անկախ դրանց նպատակներից, որոնք հակասում են օրենքին:

Թուրքիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ նման հարձակումները խորացնում են Սիրիայի հակամարտտությունը, ինչպես նաև սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել հինգշաբթի, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ և վիրավորվել է 9 մարդ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են սիրիացիներ, Ռուսաստանի քաղաքացիները չեն տուժել: ՌԴ ԱԳՆ-ը և ՄԱԿ ԱԽ-ը կտրականապես դատապարտել էին այդ հարձակումը:

Տեսանյութեր

Լրահոս