
Ցուցարարները գնում են ՀՀԿ գրասենյակ՝ հանրապետականներին արտահերթ նիստի «բերելու» համար

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին այսօրվա հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: Ներկայացան 45 պատգամավորներ՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», իսկ Հանրապետական մեծամասնությունը բոյկոտեց նիստը:
Այժմ Ազգային Ժողովի դիմաց հավաքված և արտահերթ նիստ պահանջող ցուցարարները Բաղրամյան-Սայաթ Նովա-Հանրապետության փողոցներ երթուղով շարժվում են դեպի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Այնտեղ նրանք մտադիր են պահանջել, որպեսզի Հանրապետական կուսակցության պատգամավորները գնան Ազգային ժողով և գրանցվեն, և կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասին օրենքում ընդդիմության առաջարկած օրենսդրական փոփոխությունը ընդունվի։