Բաժիններ՝

ՀՀԿ-ն փորձում է տապալել արտահերթ նիստը

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին այսօրվա հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: Ներկայացան 45 պատգամավորներ՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», իսկ Հանրապետական մեծամասնությունը բոյկոտեց նիստը: Նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցեց ՀՀԿ-ի քաղաքական բոյկոտի որոշումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներիհետ զրույցում ասաց, թե պատգամավորները, օրենքին համաձայն, իրավունք ունեն կաշկանդված չլինել և չմասնակցել՝ գործելով իրենց համոզմունքին համապատասխան: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ  հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ի նախաձեռնած արտահերթ նիստի անկացման համար ՀԱԿ-ը ստորագրեց՝ ցուցաբերելով հանդուրժողականության մոտեցում՝ համարելով, որ դա ընդառաջ գնալու ժեստ էր. «Մենք ստորագրեցինք նաև նրա համար, որ իրենք էլ կգան այսօրվա արտահերթ նիստին: Ի՞նչն էր խանգարում գալ և ասել, որ մենք սխալ ենք: Իրենք վախեցան, էս համաձակությունը չունեցան, այս արգումենտավորումը չունեն ու ապացուցեցին, որ թիմ են, ովքեր մեկ մարդու որոշմամաբ են կայացնում իրենց քայելրի հաջորդականությունը»:  ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ մեծամասնության դիրքորոշումը հասկանալի էր, քանի որ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը 2014 թվականի պետական բյուջեի հիմքն է. «Այսպես էլ սպասվում էր, որովհետև եթե հանկարծ օրենքի նախագիծը գնար հաջորդ տարի, հետաձգվեր, բյուջեն կանգնում էր, կառավարությունը ձախողվում էր, որովհետև ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա: Պատահական չէ, որ վարչապետ Տիգրան Սագսյանը իր ելույթում երեկ շեշտեց հենց սա, որովհետև դա իրենց համար կլինի տապալում»:

Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են մի խուբ մարդիկ, ովքեր դեմ են կուտակային պարտադիր կոնսաթոշակային համակարգին: Այս առնչությամբ ՀԱԿ պատգամավորն ասաց, թե իր համար ուրախալի է, որ Դեմիրճյան փողոցում հարյուրներով հավաքվում են երիտասարդներ:

Ի դեպ, եթե երեք ժամվա ընթացքում քվորում չապահովի, ապա արտահերթ նիստը կհամարվի տապալված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս