
ԱՄՆ-ը ողջունել է Սիրիայի կառավարական պատվիրակության առաջիկա մոսկովյան այցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի կառավարական պատվիրակության ժամանումը Մոսկվա կլինի դրական քայլ, քանի որ կհանդիսանա «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստություն:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ մեկնաբանելով նոյեմերի 18-ին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադի ու Սիրիայի նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանի առաջիկա այցը Մոսկվա:
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ռուսասանը հավատարիմ են մնում «Ժնև 2» կոնֆերանսի կազմակերպմանը. «Ռուսաստանն աշխատում է (նախագահ Բաշար Ասադի) ռեժիմի հետ, իսկ մենք աշխատում ենք ընդդիմության հետ՝ հանուն ընդհանուր նպատակի, որը կայանում է խնդրի քաղաքական կարգավորման մեջ»: