
Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջև (տեսանյութ)

41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են նրա ազգականները:
Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաև իր կինն է եղել: Ավելին` կնոջը մինչև հիմա չեն ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմել են, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում:
«Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան, հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք տեղի ունեցավ»,- նշել են ազգականները: Տեղեկացանք նաև, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առևանգել և մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան:
Նա ունի երկու որդի՝ 12 և 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: