
Բեգլարյանը խոստացել է, որ մարզային տրանսպորտը չի թանկանա

Երեկ «Հրապարակի» լրագրողը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք առաջիկայում մարզային տրանսպորտի ուղեվարձն էլ կթանկանա, սակայն Բեգլարյանը «հաստատ» խոսք է տվել. «Ոչ»։ Նախարարն այդուհանդերձ անպատասխան է թողել հարցը՝ իրավաչա՞փ է մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելը։ Թերթը նշում է, որ, ըստ լուրերի, հունվարի 1-ից մայրաքաղաքն սպասարկող տրանսպորտի ուղեվարձը կդառնա 150 դրամ։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում