Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի աջակիցների կազմակերպած պատարագին մասնակցեցին նաև Էդգարի ծնողները (տեսանյութ)

news.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 14-ին «Աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» ֆեսյբուքյան նախաձեռնությունը Երևանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպել էր հոգեհանգստի արարողություն Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի բախման հետևանքով զոհված Էդգար և Էդուարդ Հակոբյանների համար:

Նախաձեռնության անդամները առավոտյան 10-ին մասնակցեցին 16-ամյա եղբայրների հիշատակին մատուցված պատարագին, մոմեր վառեցին ու աղոթեցին նրանց հոգու հանգստության համար։ Եկեղեցի եկան Էդգար Հակոբյանի ծնողներն ու տատիկը: Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան ու ցավակցեցին նրանց։

Կայքի  հետ զրուցում Էդգարի տատիկն ասել է, որ իրենց համար հիմա կարեւոր չէ՝ մարդիկ ինչ են խոսում, ում են մեղադրում կատարված ողբերգության համար, իրենք իրենց կորուստն են սգում. «Մենք երեխա ենք կորցրել, մեզ ոչինչ հետաքրքիր չէ»,- ասաց նա։

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս