Ծառուկյանը «հանրապետականացրել» է ցեմենտի գործարանը

«Հրապարակը» գրում է. Արարատի ընտրություններից հետո ցեմենտի գործարանը, որն այս ընտրություններին ԲՀԿ-ի հիմնական հենարանն էր համարվում, իր վրա է բևեռել ստուգողների ուշադրությունը. արդյո՞ք գործարանի շրջակայքում գտնվող հանքերն օգտագործվում են բնապահպանական նորմերի համաձայն, քանի՞ հեկտարի վրա է ամրագրված հանքի պաշարներ «կորզելու» իրավունքը, ի՞նչ գումարներ Է գործարանը վճարում քաղաքին՝ որպես հողի հարկ և գույքահարկ, և ընդհանրապես՝ հարկային դաշտո՞ւմ է գործարանի գործունեությունը և այլն։ Թերթը հիշեցնում է, որ ժամանակ առաջ ՊԵԿ-ն այստեղ ստուգումներ էր իրականացնում՝«պատկերը» ճշտելու համար։ Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով, 6 ամիս առաջ ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստերը՝  Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կնոջը, ասել է թե, փորձել Է այն «հանրապետականացնել», որպեսզի «հարկային» հարցեր առաջանալու դեպքում գործարանը «պաշտպանված» լինի։ Ինչպես «Հրապարակին» տեղեկացրել են ԲՀԿ աղբյուրները, ցեմենտի գործարանն այլևս «նայում» է Արգամը՝ իր մարդկանցով հանդերձ։ Այս ամենի առնչությամբ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը տվել է հայտնի պատասխանը. «Առաջ քաշված թեզերն իրականությանը չեն համապատասխանում»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս