Թուրքական ու ադրբեջանական մամուլն արձագանքել է Ստեփանակերտում անցկացված վարժանքին (տեսանյութ)

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում անցկացված զորավարժության ժամանակ հայ զինծառայողները կոտրում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով աղյուսները: Դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հայ զինվորները նախ հատ-հատ կոտրում են Ադրբեջան գրությամբ աղյուսները (որոնցից յուրաքանչյուրում պատկերված է մեկ տառ), իսկ հետո սկսում են կոտրել Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով աղյուսները: Հետին պլանում երևում են ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դրոշները:

Այս տեղեկատվությունը մեծապես տարածվել է թուրքական ու ադրբեջանական մամուլում:

Տեսանյութեր

Լրահոս