Բաժիններ՝

Կատարը նոր կործանիչներ գնելու փնտրտուքի մեջ է

Flightglobal-ի փոխանցմամբ՝ Կատարի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նոր կործանիչների որոնմանը, որոնք կփոխարինեն ռազմաօդային ուժերի կազմում գտնվող, ֆրանսիական արտադրության, հնացած Mirage 2000-5 ինքնաթիռները:

Դեռ հայտնի չէ, թե ինչ քանակությամբ ինքնաթիռներ կգնվեն և երբ կստորագրվի պայմանագիրը: Կատարցի զինվորականները մտադիր են մարտական ինքնաթիռների պարկը թարմացնել մինչև 2022 թվականին երկրում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Կործանիչներ գնելուց բացի, Կատարը մտադիր է իր տարածքում բացել ցամաքային տեխնիկների պատրաստման կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս