Բաժիններ՝

Արարատում հաղթել է ՀՀԿ թեկնածուն

panorama.am-ի փոխանցմամբ` նախնական արդյունքներով ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը 331 ձայների առավելությամբ հաղթել է Արարատի քաղաքապետի ընտրություններում:

Հինգ տեղամասերի արդյունքներով՝ Հայկ Հայկյանի օգտին քվեարկել էին 3224, իսկ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին 2899 ընտրողներ:

Վերջին երկու ընտրատեղամասերում հետևյալ պատկերն է եղել. 18/03-ում Հայկյանը ստացել է 743 ձայն, իսկ Բարսեղյանը 593: Այստեղ անվավեր են եղել 19 քվեաթերթիկներ: 18/04-ում Հայկյանը ստացել է 574 ձայն, իսկ Բարսեղյանը 718: Անվավեր քվեաթերթիկները 13-ն են: Արդյունքում ՀՀԿ թեկնածուն ստացել է 4541 ձայն, իսկ ԲՀԿ թեկնածուն 4210: Անվավեր քվեաթերթիկները 157-ն են:

Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս