Բաժիններ՝

Կանացի 7 սովորույթ, որոնք վնասակար են առողջության եւ արտաքինի համար

Կանայք հաճախ են իրենց ներում «փոքրիկ թուլությունները», որոնք, սակայն, կարող են ազդել նրանց առողջության եւ գեղեցկության վրա, գրում է lady-forever.ru-ն` ներկայացնելով այն յոթ վնասակար սովորույթները, որոնք կարող են նման հետեւանքներ ունենալ:

1.Բարձրակրունկ կոշիկ

Շատ կանայք են նախընտրում բարձր կրունկներ կրել ամեն օր, մինչդեռ այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել` մեջքի ցավեր, արտրիտ եւ այլն: Ըստ մասնագետների` կրունկի օպտիմալ բարձրությունը 4 սմ-ն է:

2.Ծանր պայուսակներ

Գաջետների եւ աքսեսուարների թվի ավելացմամբ պայմանավորված` կանանց մեծ մասն ամեն օր մի քանի կգ կշռող պայուսակ է վերցնում: Նման «բեռնվածությունը» եւս կարող է մեջքի եւ վզի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ծանր պայուսակներից, իսկ եթե հնարավոր չէ, գոնե օգտագործել մի քանիսը` ծանրությունը կիսելու համար:

3.Առանց կոսմետիկան մաքրելու քնելը

Առանց մակիաժը հեռացնելու քնելը նշանակում է դեմքին թողնել կոսմետիկայի հետքերն ու փոշին, ինչը կարող է խցանել ծակոտկեններն ու բորբոքումների պատճառ կարող է դառնալ:

4.Բյուստգալտերի ոչ ճիշտ չափսը

Կանանց 70% -ը ոչ ճիշտ չափսի բյուստգալտեր է կրում: Դա կարող է առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում` մեջքի, վզի, կրծքի շրջանում ցավեր առաջացնել, վատացնել շնչառությունը, արյան շրջանառությունը եւ այլն:

5.Խնդիրներն «ուտելը»

Կանայք հակված են ուտել` տրամադրությունը բարձրացնելու կամ սթրեսից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում սնվելու փոխարեն այդ խնդիրները փորձել այլ ճանպարհով լուծել` շրջել խանութներում կամ դուրս գալ զբոսնելու:

6. Անքնություն

Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք երկու անգամ ավելի շատ են իրենց զրկում քնից, քան տղամարդիկ: Քնի պակասն ազդում է տրամադրության եւ արյան ճնշման վրա: Ուստի նորմալ քունը կարեւոր է:

7. Ինքն իրեն չսիրելը

Կանայք հաճախ են իրենց պահանջմունքները վերջին տեղ մղում` տնային հոգսերին ու պարտականություններին առաջնություն տալով:  Սակայն չպետք է մոռանալ, որ պետք է սիրել ինքդ քեզ, ժամանակ հատկացնել խնամքի համար, եւ կարողանալ «ոչ» ասել, երբ ինչ-որ բան կնոջ սրտով չէ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս