Հոգեբանական պատճառները հաճախ առաջ են բերում քաշի ավելացում և խոչընդոտում են նիհարելու ընթացքին:
Առանց վիզայի մուտքը հնարավոր կլինի այն տարանցիկ ուղեւորների համար, որոնք Ռուսաստանի տարածքում կգտնվեն երեք օրից ոչ ավելի:
Ոչ մի օրենքով, քարոզչությամբ, առավել ևս` հակաքարոզչությամբ մարդկանց ստիպել` լինել բարոյական, ազնիվ, հնարավոր չէ: Կարդացեք մեր Սահմանադրությունն ու մեր օրենքները` ամենահումանիստականն աշխարհում: Հետո՞ ինչ…
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, դրանից հետո դեռ կրակոցներ չեն եղել:
Բզեզի վերածվելու հիվանդությունը վարակիչ է, այն կարծես թե Գրեգորից անցել է հորը` թուլությամբ, փնթիությամբ, կեղտով: «
«Ծառայության ընթացքում Հակոբ Ինջիղուլյանը ոչ մի խնդիր կամ միջադեպ չի ունեցել: Ընդհակառակը, նա մշտապես պարգեւատրումների էր արժանանում ղեկավարության կողմից»:
Հարցին, թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, Արծրուն Հովհաննիսյանը չշտապեց պատասխանել. «Ծառայողական քննություն կլինի կպարզվի»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է և որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ զինծառայողին ետ վերադարձնելու ուղղությամբ:
Մ. Վասակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործին որպես իրեղեն ապացույց կցված են իրեղեն ապացույց ճանաչված ԼՄ Ամրակից գյուղում Սարգիս Ղարաքեշիշյանի անվամբ հաշվառված շինության գազաֆիկացման կատարողական տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, «Օշին» ՍՊԸ-ի կանոնադրությունը և կանոնագիրքը:
Հրդեհ է բռնկվել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 69ա տան տանիքում:
Պաշտոնատար անձինք փնտրում են քեմալական շարժումից հետո երկիրը լքած հայ ընտանիքների ոսկիները և անձնական այլ իրեր:
Թալինի կանայք Մուշ, Կարս, Կարին (Էրզրում), Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան և Արևմտյան Հայաստանի այլ նահանգների ու քաղաքների անուններով տիկնիկներ են ստեղծում:
Առանձնատունն ավելի շատ պալատի է նման, քան ամուրիի տնակի: Այն ունի 19,5 հա տարածք, խնամված գեղեցիկ այգի:
Նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:
Հարցումն անցկացվում է եպիսկոպոսների արտահերթ սինոդի նախապատրաստման աշխատանքների շրջանակում:
Որպես քաղաքապետ, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից գոհ եմ եւ մենք վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություն ենք տեսել այդ վարչական շրջանում:
Երգչուհի Սիրուշոն հայտվել է հեղինակավոր ամսագրերից մեկի` «W Magazine»-ի նոյեմբերյան համարում, որպես ամսագրի ամենասիրելի համաշխարհային 6 երգչուհիներից մեկը «Ոչ ամերիկացի կուռքեր» խորագրի տակ
Ֆիքսված հեռախոսակապը վերջին տարիներին կայուն կերպով զիջում է դիրքերը բջջային կապին և ինտերնետին։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009 թվականին ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցումից ստացվող հասույթը 40.3 միլիարդ դրամ էր։
iOS 7 օպերացիոն համակարգի համար ստեղծված հայերեն ստեղնաշարի (ArmKeyboard) հեղինակը ծրագրավորող Վահրամ Գևորգյանն է, ով կարողացել է մեկ ամսում միայնակ ստեղծել հավելվածը, այն էլ՝ աշխատանքից հետո, երեկոյան ժամերին, իսկ հաստատման համար սպասել է մոտ 1 շաբաթ:
Վիրահատությանը նախապատրաստելիս՝ բժիշկը սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը, «ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ. Ավետիսյանի մահը:
Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու։