
Ռուսաստանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ կիրառել 20 երկրի տարանցիկ ուղեւորների համար

Առանց վիզայի մուտքը հնարավոր կլինի այն տարանցիկ ուղեւորների համար, որոնք Ռուսաստանի տարածքում կգտնվեն երեք օրից ոչ ավելի: Ընդ որում` դա կվերաբերի ընդամենը 20 երկրի` Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Ավստրալիայի, Կանադայի, ինչպես նաեւ ասիական մի քանի երկրների քաղաքացիներին, տեղեկացնում է RT-ն:
Համապատասխան իրավական ակտը մշակվել է Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից: Ակնկալվում է, որ այն կնպաստի զբոսաշրջության զրագացմանն ու այդ ոլորտում եկամուտների ավելացմանը: Նման կարգն արդեն գործում է Սանկտ Պետերբուրգում` նավով այցելող զբոսաշրջիկների համար: