
Վատիկանը հարցումներ է անցկացնում ամուսնալուծությունների, հակաբեղմնավորիչների եւ միասեռ ամուսնությունների վերաբերյալ

Հռոմի կաթոլիկ եկեղեցին մտադիր է ճշգրտել սովորական կաթոլիկների վերաբերմունքն այնպիսի խնդրահարույց թեմաների մասին, ինչպիսիք են ամուսնալուծությունները, հակաբեղմնավորիչները եւ միասեռ ամուսնությունները, հաղորդում է Deutsche Welle-ն:
Հարցման մասին տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը` նշելով, որ հարցումն անցկացվում է եպիսկոպոսների արտահերթ սինոդի նախապատրաստման աշխատանքների շրջանակում, որը Հոռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից ծրագրվել է 2014թ. հոկտեմբերին:
«National Catholic Reporterу» պարբերականը հրապարկել է փաստաթուղթ, որը պարունակում է ինը խումբ հարց: Մասնավորապես եկեղեցուն հետաքրքրում է ժամանակակից հասարակության մեջ ավանդական ամուսնության տեղը, ինչպես նաեւ ցանկանում է պարզել, թե ինչ տոկոս են կազմում միասեռ ամուսնությունները, ինչ են նման իրավիճակում հայտնված մարդիկ ակնկալում եկեղեցուց: