Ավելորդ քաշը և հոգեբանությունը
Հոգեբանական պատճառները հաճախ առաջ են բերում քաշի ավելացում և խոչընդոտում են նիհարելու ընթացքին:
Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է: Ուստի նման խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել պրոֆեսիոնալ հոգեբանին: Ի՞նչն է պատճառը, որ մենք ավելորդ կիլոգրամներ ենք ձեռք բերում: Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ ունենում են մի շարք պատճառներ, որոնցից ամենագլխավորներն են՝
- Հոգատարություն սեփական առողջության նկատմամբ,
- Արտաքին տեսքը բարելավելու ցանկություն
Նա, ում քաշն ավելացել է, կարող է առողջության հետ կապված խնդիրներ ունենալ: Այդ խնդիրներից են հենաշարժողական, սրտանոթային համակարգերը, շաքարախտի ի հայտ գալը և այլ առողջական խնդիրներ: Գեր մարդիկ կարող են հոգեբանական բարդույթներ չունենալ արտաքինի հետ կապված, սակայն առողջական խնդիրները կարող են ստիպել քաշն իջեցնելու որոշում կայացնել:
Մարդկանց երկրորդ կատեգորիան ձգտում է ազատվել ավելորդ քաշից՝ ֆիզիկական արտաքինը բարելավելու համար: Նրանք, ովքեր ցանկանում են քաշը բերել նորմային, ապա պետք է՝
- Հետևեն սննդակարգին
- Ժամանակ հատկացնեն ֆիզիկական վարժություններն
- Հետևեն հոգեկան վիճակին
Այս խորհուրդները շատ պարզ են թվում, սակայն գործնականում նիհարելը դառնում է բարդ խնդիր: Ոչ պակաս խնդիր է, երբ նիհարելուց հետո նորից նույն կիլոգրամները վերադառնում են: Նման դեպքում գործ ունենք հոգեբանական խնդիրների հետ:
Հոգեբանական գործոննոր, որոնք խանգարում են նիհարելուն
Ավելորդ քաշից ազատվելու համար կարևոր է ոչ միայն շատացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլև նվազեցնել սննդի կալորիականությունը: Պետք է հաշվի առնել այն հոգեբանական պատճառները, որոնք նպաստել են չափից շատ ուտելու սովորությանը:
Այդ հոգեբանական գործոններն են՝
Սննդային կարծրատիպեր
Շատ ընտանիքներում գոյություն ունի սննդի պաշտամունք: Ճարպոտ, տապակած և բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելը, սերն ամենօրյա խնջույքների նկատմամբ ձևավորում է գերսնվելու կախվածություն: Սննդային կարծրատիպ է համարվում օրը 1-2 անգամ «տեղը տեղին» սնվելը: Այդ ռեժիմով աշխատելիս` օրգանիզմը սովորում է ավելորդ կիլոգրամները պահեստում կուտակելուն:
Օրվա ռեժիմը
Հեռուստացույցի առաջ սնվելը թույլ չի տալիս օրգանիզմին՝ այրել սննդի հետ ստացված կալորիաները և քաշը նորմային համապատասխան պահելը: Անհրաժեշտ է սովորություն դարձնել մաքուր օդում զբոսնելը, ֆիզիկական վարժություններ կատարելը, և պետք է փոխել կենսակերպը:
Սթրեսի պատճառով գերսնվելը
Գեր մարդկանցից շատ-շատերը հակված են սթրեսը հաղթահարել սննդով: Սիրելի սնունդն ուտելը անջատում է ուղեղը սթրեսից և խնդիրներից, սակայն ավելորդ կիլոգրամները պահեստավորվում են:
Ինքնագնահատականի խնդիրները
Անբավարարվածության բարդույթը և այն զգացողությունը, որ դու վատն ես ուրիշներից, «չկարողացար», «չհասար», «չես կարող ինչ-որ բան փոխել»՝ հագնեցնում է նրան, որ ավելորդ քաշի դեմ պայքարելն ավելացնում է նոր կիլոգրամներ: Նիհարելու համար պետք է առաջինը սիրես ինքդ քեզ, ընդունես թերություններդ և գտնես առավելություններդ: Եթե չի ստացվում ինքնուրույն վերլուծել սեփական բարդույթները, ապա կարելի է դիմել հոգեբանին:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ