Առանց նրա չեմ կարող մտնել թատրոն. Երվանդ Ենգիբարյանի ընկերուհին աշխատանքից ազատման դիմում է գրել
Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարից զոհվելուց հետո Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկու դերասան աշխատանքից ազառվելու դիմում են ներկայացրել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին նաեւ թատրոնից:
Աշխատանքից ազտավելու դիմում է ներկայացրել Երվանդ Ենգիբարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Իրինա Հովհաննիսյանը: Թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դերասանուհին ասել է, թե Երվանդի մահվանից հետո ֆիզիկապես ի վիճակի չէ բեմ դուրս գալու, մանավանդ այն ներկայացումներում, որտեղ խաղում էր երիտասարդը:
Դերասանուհին շատ ծանր է տանում Երվանդ Ենգիբարյանի վաղաժամ մահը եւ մտերիմ շրջապատում ասել է, որ չի կարող աշխատել նրա մահից հետո, առանց նրա չի կարող մտնել թատրոն: Նա պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պարբերաբար այցելում էր:
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ մեկ այլ դերասան՝ Դավիթ Բաղդասարովը: Թատրոնի տնօրենը նշեց, որ նա իր կամքով դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, սակայն, թե ինչն էր պատճառը, Ֆրեդերիկ Դավթյանը պատասխանեց՝ «no comment»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: