Ժամանակավորապես դադարեցվել է թուրք-հունական սահմանային անցակետի աշխատանքը

Հունաստանում կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականության և արտադրության ծախսերի աճի դեմ գյուղացիները բողոքի ցույցեր են կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցույցերի հետևանքով դադարեցվել է թուրք-հունական սահմանի Իփսալայի սահմանային անցակետի երթևեկությունը և անցակետը փակվել է բեռնատարների համար մոտ 24 ժամ։

Իփսալայի սահմանային անցակետի դիմաց գտնվող Կիպիի մաքսային անցակետ ժամանած բազմաթիվ գյուղացիներ իրենց տրակտորներով ամբողջությամբ փակել են սահմանը՝ կանգնեցնելով երթևեկությունը:

Դեկտեմբերի 2-ին ժամը 19:00-ից ի վեր երկու երկրների միջև սահմանային անցկետով վ երթևեկությունը դադարեցվել է:

Բեռնատարներին մոտ 24 ժամով թույլատրված չէ հատել սահմանը: Միայն անհրաժեշտ ծառայություններ պահանջող փոքր տրանսպորտային միջոցներին թույլ կտրվի հատել սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս