Կան մարդիկ, որոնք շատ ինտենսիվորեն աշխատում են Իվանիշվիլիի թիկունքում. Նինո Բուրջանաձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք շատ ինտենսիվորեն աշխատում են վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիկունքում.
«Նախորդ տարի այս ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ «Ազգային շարժումը» կհամարձակվեր սպառնալ մատով և խոսել այն մասին, որ կվերադառնա ավելի շուտ, քան դա կարող ենք պատկերացնել մենք:
Դժբախտաբար, այդ վտանգն իրատեսական է՝ ի դեմս «Վրացական երազանքի» թեթև քաշի ու ունակությունների, որովհետև «Վրացական երազանքը» մեկ տարվա ընթացքում իր գործողություններով կենդանացրեց գրեթե հուղարկավորված «Ազգային շարժմանը»:
Բնականաբար, ես նկատի ունեմ քաղաքական գերեզմանը: Դա ընդունում է այնքան լայն բնույթ, որ գոյություն ունի օրինական հնարավորություն՝ կարծելու համար, որ դա հանդիսանում է դավի կամ պլանի մի մասը:
Ես չեմ էլ խոսում Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի դավի մասին: Եթե այստեղ ընդհանրապես կա որևէ դավ, ապա խոսքը գնում է ավելի մասշտաբային դավի մասին, քան Սաակաշվիլիի հետ դավն է: Կան մարդիկ, որոնք շատ ինտենսիվորեն աշխատում են Իվանիշվիլիի թիկունքում»: