Բաժիններ՝

Էդվարդ Գրիֆին. Ծիրանի կորիզի օգտագործումը ոչ բարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճի ու բազմացման համար

«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնական, պրոֆեսոր, «Աշխարհն առանց քաղցկեղի» գրքի հեղինակ Էդվարդ Գրիֆինը՝ ուսումնասիրելով B17 վիտամինի բուժիչ հատկությունները (այն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը), հայտարարել է, որ ծիրանի կորիզի օգտագործումը ոչ բարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճի ու բազմացման համար:

Ըստ պարբերականի, գիտնականը տարակուսում է, որ թե ինչու այն ավանդական բժշկության մեջ չի կիրառվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ B17-ի հայտնաբերումից հետո հիվանդանոցներում մի շարք մարդիկ են բուժվել:

Է. Գրիֆինը ենթադրում է, որ խնդիրը պայմանավորված է ուռուցքաբանության շրջանում համաշխարհային վերնախավի վարած քաղաքականությամբ: Նաև նկատում է. չէ՞ որ քաղցկեղի բուժման ու հետազոտման համար քիմիական միջոցների արտադրության վրա աշխարհում միլիարդներ են ծախսվում:

B17 վիտամին պարունակում են ծիրանի, խնձորի, դեղձի, բալի, սալորի, նուշի կորիզները, ինչպես նաև կորեկի, կտավատի, ոսպի հատիկները:

Կարդացեք նաև

Էդվարդ Գրիֆինի տեսանյութերը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս