Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ. հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

«Նախարարը մասնակիցներին ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, Կառավարության առաջնահերթությունները, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները։

«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերական գոտիների ստեղծմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Անդրադարձել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություներին։

Հանդիպման ընթացքում նախարարը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս