
Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ (տնտեսական, առևտրային, հումանիտար, էներգետիկ ոլորտների) կապերի զարգացումն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
Բացի այդ, հանդիպման ժամանակ արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման շուրջ: Հանդիպման վերջում Մամեդյարովն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան: