
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Mercedes-ը և Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 DԼ 525 համարանիշի և 58-ամյա Ալբերտ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 34 DՍ 341 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ 29-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 60-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, ինչպես նաև 10-ամյա Սուսաննա Գևորգյանն ու 53-ամյա Սուսաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներ են ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի ուղևորներ Ս. և Ս. Գևորգյանները տատ ու թոռ են, և նրանք առաջին բուժօգնությունը ստացել են հենց վթարի վայրում, իսկ Opel-ի ուղևորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում