
Ընկած ծառը փակել էր Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Մոշահավ» աղբյուրի մոտ, ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ծառը մասնատել են և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: