
MIKTA-ն բաղկացած կլինի Մեքսիկայից, Ինդոնեզիայից, Կորեայի Հանրապետությունից, Թուրքիայից ու Ավստրալիայից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեքսիկան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Թուրքիան ու Ավստրալիան պայմանավորվել են համատեղ խորհրդակցություններ անցկացնելու շուրջ, ինչի նպատակն այդ հինգ երկրներից բաղկացած համագործակցության կազմակերպության (MIKTA) հիմնումն է: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է այդ երկրների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումների անցկացում` հինգ երկրների միջև փոխգործակցության զարգացման համար: Նշվում է, որ այդ հինգ երկրները նման են իրար` իրենց տնտեսական զարգացման մակարդակով և աշխարհում ունեցած քաղաքական ազդեցությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Մեքսիկայում և դրանում ընդունել համատեղ հռչակագիր: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհում առավել ազդեցիկ երկրների գերիշխանության պայմաններում միջին զարգացած երկրները պետք է հնարավորություն ունենան իրենց ընդհանուր շահերը միջազգային հանրությանը հասցնելու համար: