
Սուրենյանցին կալանավորել են

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին երեկ՝ սեպտեմբերի 27-ին, երեկոյան կալանավորել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, խարդախության մեջ մեղադրվող Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանը որոշում է կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո դատարանը քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կընդունի: Այսպիսով դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը կալանքի փոխելու մասին:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ