Բաժիններ՝

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման պլանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Քիմիական զենքն արգելող կազմակերպության (OPCW) Գործադիր խորհուրդը երեկ ուշ երեկոյան հաստատել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման պլանը: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է և այն անմիջապես մտել է ուժի մեջ:

Փաստաթղթի համաձայն, OPCW-ի մասնագետները Սիրիայում ստուգումներ են անցկացնելու հոկտեմբերի 1-ից ոչ ուշ: Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման պլանի հաստատումը ՄԱԿ ԱԽ-ին հնարավորություն է ընձեռել հաստատել Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը համաձայնեցրել էին սեպտեմբերի 26-ին, ինչն էլ ընդունվել էր մեկ օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս