Բաժիններ՝

Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովում է

Ինչպես Ազգային Ժողովից հայտնում է ԳԱԼԱ-ն, զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում թեկնածությունը երեկ Սերժ Սարգսյանը առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, քիչ առաջ գնացել է խորհրդարան:

Այս պահին Գ. Կոստանյանը հանդիպում է ունենում ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ: Օրինաց Երկիր կուսակցության ներկայացուցիչները որեւէ կարծիք հայտնել Կոստանյանի թեկնածության վերաբերյալ չցանկացան հայտնել:

Գևորգ Կոստանյանը ևս հանդիպումից առաջ հարցերի պատասխանել չի ցանկացել: Հարցին, թե անակնկա՞լ էր արդյոք Սերժ Սարգսյանի որոշումը, Կոստանյանը միայն ասել է, որ հանդիպումից հետո լրագրողների հարցերին կպատասխանի:

Կայքի  լրագրողը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից փորձել է հետաքրքրվել, թե ինչպես են Կոնգրեսում վերաբերվում Գ. Կոստանյանի թեկնածության առաջադրմանը:

Ջհանգիրյանը պատասխանել է. «Ինչքանով ճիշտ կհամարեք, որ ես տեսակետ հայտնեմ, այսօր կհանդիպենք թեկնածուին, հարցեր կտանք եւ ըստ այդմ էլ կորոշենք: Այ հենց նկատի ունենալով այն հանգամանքը, որ թեկնածուն աշխատել է զինվորական դատախազությունում, ես կարծիք հայտնելը համարում եմ ոչ կոռեկտ»:

Հավելենք, որ Գ. Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպումներ է ունենալու նաև մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս