Բաժիններ՝

ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին ևս սև ամպեր են կուտակվել

Երևանի պետական համալսարանի հաշվապահներ Կարինեի ու Ռիմայի կողմից բուհի գումարները յորացնելու փաստի բացահայտումից հետո Համալսարանում նոր զարգացումներ են սկսվել։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բավարարվել միայն հաշվապահներին աշխատանքից հեռացնելով։ Նա աշխատանքից ազատել է նաև բուհի երկու գանձապահներ Ռուզաննային և Քնարին։ Բայց որպեսզի ակնհայտ չլինի, թե ինչի համար է հեռացրել գանձապահներին, ռեկտոը հրապարակավ այդ քայլը պատճառաբանել է կրճատումների անհրաժեշտությամբ` հավելելով, թե բուհին այլևս գանձապահ պետք չէ։ «Ժողովուրդին» լուրեր են հասել, որ ԵՊՀ գլխավոր հաշվապատ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին ևս սև ամպեր են կուտակվել, ու չի բացառվում, որ հաշվապահների կողմից կատարված յուրացումնեի գործի շրջանակներում պաշտոնանկ արվի նաև նա։ Այս քայլով Արամ Սիմոնյանը փորձում է ապահովագրել իրեն, որպեզի քննչական մարմինների սլաքը որևէ կերպ չուղղվի իր դեմ։

Երեկ «ժողովուրդը» փորձել է այս կապակցությամբս մեկնաբանություններ ստանալ Արամ Սիմոնյանից, սակայն վեջինսիս հեռախոսն անհասանելի էր։ «Ժողովուրդը տեղեկացել է, որ ռեկտորը ՀՀ-ում չէ։


Կարդացեք «Ժողովորդ» թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս