
Թուրքիայից PKK-ի զինյալների դուրսբերման գործընթացը չի դադարեցվել. Բյուլենթ Արընչ

Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում գտնվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մոտ 2000 զինյալ, և նրանց մոտ 20 տոկոսն արդեն իսկ լքել է երկրի տարածքը.
«Թուրքիայից զինյալների դուրս գալը մի փոքր դանդաղել է, սակայն ոչ մի դեպքում չի կանգնել և չի դադարեցվել: Թուրքիայի կառավարության համար առաջնահերթ է PKK-ի զինյալների դուրս բերումը: Իշխանությունները մտադիր են մինչև վերջ պայքարել ահաբեկչության խնդրի լուծման համար»:
Հիշեցնենք, որ PKK-ի քաղաքացիական թև համարվող «Քրդստանի համայնքների» միության համանախագահ Ջեմիլ Բայըքն օրեր առաջ հայտարարեց, որ իրենք դադարեցնում են Թուրքիայից իրենց պարտիզանների դուրս բերման գործընթացը: