Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​ճանապարհով լուծման ջանքերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահը նման հայտարարություն է արել Կահիրեում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական ճգնաժամի զարգացումները և դրա լուծմանն ուղղված գործողությունները։ Նախագահը հայտնել է Եգիպտոսի աջակցությունը ճգնաժամը քաղաքական միջոցներով լուծելու բոլոր ջանքերին՝ վերահաստատելով Եգիպտոսի պատրաստակամությունը՝ տրամադրել անհրաժեշտ աջակցություն այս հարցում»,-ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031