«Պատմության մեջ առաջին անգամ». Օրբանի սուր է արձագանքը՝ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշմանը

ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը Բրյուսելի ռազմական տրամաբանության մեջ հիմնարար տեղաշարժ է։ Այս մասինհայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ 24 անդամ պետություններ համատեղ տրամադրել են ռազմական փոխառություն մի երկրի, որը միության անդամ չէ: Դա տեխնիկական դետալ չէ, այլ որակական տեղաշարժ։ Փոխառությունտալու տրամաբանությունը պարզ է՝ նա, ով պարտքով փող է տալիս, նաև ուզում է տվածը վերադարձնել», – գրել է նա «X»-ում։

Օրբանը նշել է, որ այդ վարկը եվրոպական վերնախավի մոտ անխուսափելիորեն կառաջացնի հակամարտությունը շարունակելու և էսկալացիայի հետաքրքրություն, քանի որ պարտությունը կնշանակի ֆինանսական կորուստներ:

«Այդ պահից սկսած խոսքն արդեն ոչ թե պարզապես քաղաքական կամ բարոյական որոշումների մասին է, այլ ֆինանսական խիստ սահմանափակումների, որոնք Եվրոպային տանում են մեկ ուղղությամբ՝ դեպի պատերազմ։ Այսպիսով` բրյուսելյան ռազմական տրամաբանությունն ուժեղանում է։ Այն չի դանդաղում, չի թուլանում, այլ ինստիտուցիոնալացվում է։ Վտանգավորությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ, քանի որ պատերազմի շարունակությունն արդեն կապված է ֆինանսական շահի հետ»,-ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031