ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմում ստեղծվել է գրադարան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմում ստեղծվել է նոր ու փոքրիկ գրադարան, որի գրքերն ընտրվում և նվիրաբերվում են հենց ՄԻՊ-ի և հաստատության աշխատակիցների կողմից։
Այս մասին նշված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր, փոքրիկ գրադարան՝ յուրահատուկ մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր գիրք ունի իր պատմությունը, իսկ աշխատանքային միջավայրը ջերմ է ու մտերմիկ։ Գրքերն ընտրվում և նվիրաբերվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր աշխատություն ընտրված է սրտով և փոխանցում է միտք, զգացում ու արժեք»,-նշված է հաղորդագրության մեջ։
