Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել

Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ անօդաչու սարքը հայտնաբերվել է Բալըքեսիր քաղաքից ոչ հեռու գտնվող ամայի վայրում՝ Ստամբուլից մոտ երեք ժամ հարավ-արևմուտք։

AFP գործակալությունը նշում է, որ անօդաչուն, ենթադրաբար, ռուսական ծագում ունի։ Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ նման միջադեպն է, նշում է գործակալություն։

Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ուրբաթ օրը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ընկած անօդաչու սարքը ռուսական հետախուզական դրոն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031