Իրարանցում դատարանում. Վերաքննիչը մերժել է Տիգրան Առաքելյանի կալանքը վերացնելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատավորը վճիռը հիմնավորել է՝ ասելով, որ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելը կարող է խանգարել գործի քննությանը։ Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվականը»:
Տիգրան Առաքելյանը ևս հիմնավորել է իր խափանման միջոցը փոխելու հիմքերը՝ առ այն, որ գործով անցնող վկան, որի ցուցմունքը հետագայում դատարանը՝ (պատիժը սահմանելուց) հաշվի է առել դատարան է բերվել բռնի ուժով, և դա ինքը հետագայում խոստովանել է:Բացի այդ տաքսիստի ցուցմունք է հաշվի առնվել, որը նույնիսկ չգիտեր իր մեքենայի գույնը և հսմարանիշտը, ոստիկանի ցուցմունք, որը դեպքի վայրից 300 մետր հեռավորության վրա է գտնվել, նախկին ոստիկնապաետ Ալիկ Սարգսյանի միջամտությունը գործին, ինչպես նաև մեկ այլ ոստիկանի «ականջի պատմույթունը» : Հիշեցնենք, որ վերջինս նախկինում նշել էր, թե Տիգրան Առաքելյանը պոկել է իր ականջը, սական արդեն այս գործի շրջանակներում հայտնվում և վկայություն է տալիս երկու ականջով:
Նիստը վարող դատավորներից մեկը պարբերաբար փորձում էր ընդհատել Առաքելյանին, ինչի պատճառով դատարանում իրարանցում սկսվեց: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը նշել է, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը պետք չէ փոխել, քանզի դրա համար որևէ հիմնավորում չկա:
Բացի այդ Տիգրան Առաքելյանը մեղադրել է դատախազին կեղծիքի համար` հայտարերելով. «Այնպես մի արեք ինքս փոխեմ իմ խափանման միջոցը», ինչը դատախազը հիմք է ընդունել և հայտարարել, թե կալանքը պետք է մնա անփոփոխ: Ներկաների և դատախազի միջև վիճաբանություն սկսվեց, հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: