ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահը շուտով կայցելի տարածաշրջան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շուտով կայցելի տարածաշրջան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Մոտ ժամանակներս ես կայցելեմ Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ջանքեր գործադրեմ խնդրի կարգավորմանը հասնելու համար»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակման մասին հայտարարել էր օգոստոսի 6-ին: Ուորլիքն իր նոր պարտականություններին ձեռնամուխ է լինելու նոյեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30