Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը պատասխանել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացման ուղղությամբ երկրի տարածքային ջրերում տարվող աշխատանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարիի հայտարարությունը.

«Ադրբեջանի կողմից երկրի տարածքային ջրերում աշխատանքներ տանելն իր ինքնիշխան իրավունքն է: Ռազմածովային ուժերի սպառազինումը, արդիականացումը չպետք է գնահատվի որպես մեկ այլ երկրի դեմ ուղղված քայլ: Այստեղ խոսք չի կարող լինել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը որևէ վնաս հասցնելու մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30