Բաժիններ՝

Սինայի թերակղզու հյուսիսում առավոտյան սպանվել է 24 ոստիկան

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում զինյալները հարձակվել են ոստիկանական երկու ավտոբուսի վրա: Դրա հետևանքով զոհվել է 24 և վիրավորվել է 3 ոստիկան:

Այս մասին գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ծառայություններում եղած աղբյուրները: Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան, երբ ոստիկաններն անցնում են Գազայի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետից ոչ հեռու ընկած գյուղի միջով:

Գործակալության տվյալներով՝ նրանց գնդակոծել են ձեռքի հակատանկային նռնականետերով: Սկզբնական շրջանում 4 զինված անձինք փակել են ավտոբուսի ճանապարհը, իսկ հետո, երբ ոստիկանները դուրս են եկել նրա միջից, ընկել են կրակի տակ:

Որոշակի տվյալներով՝ ներկայումս տարածաշրջանում գտնվում է 500-1000 զինված իսլամական, որոնք հարձակումներ են գործում պահակակետերի վրա և իրականացնում են այլ տիպի զինված հարձակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս