Դատավորը Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո բռնել և իր սեփական նախաձեռնությամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքացիական դատարանում մի դատավոր ունենք՝ Երեմ Եսոյանը, որը քննում էր Արցախի 4-րդ նախագահի հայցն ընդդեմ օրագիր լրատվականի սեփականատիրոջ՝ զրպարտությունը հերքելու պահանջով (տեղեկություններ են հրապարակել՝ իբր Ա․Հարությունյանը ՀՀ ԱԱԾ ղեկավար Աբազյանի հետ Շուշիում հացկերության են մասնակցել և խոստացել Փառուխի դիրքերը հանձնել Ադրբեջանին)։

Հիմա էս դատավորը Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո բռնել և իր սեփական նախաձեռնությամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է, ուշադրություն՝ գործի հետագա քննությանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության փաստով (տեխնիկական խնդիրներով պայմանավորված կասեցման ակնհայտ անհիմն որոշումը բողոքարկել չէի հասցրել)։

Ինչևէ, այսօր Երեմ Եսոյանից ստանում եմ գրություն, որով վերջինս ինձնից պահանջում է, ուշադրություն՝ սեղմ ժամկետում դատարանին հայտնել գործի հետագա քննությանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի վերացման, գործի քննության հետագա ընթացքի և արդյունքների մասին տեղեկություններ»:

Տեսանյութեր

Լրահոս