Բաժիններ՝

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն. ԱԳՆ

168.am-ը կեսօրին տեղեկացրել էր՝ այսօր կառավարության գրավոր ընթացակարգի հարցերի թվում էր «Փոխադարձության հիման վրա պետական տուրքի այլ (զրոյական) դրույքաչափ սահմանելու մասին» նախագիծը, որը հեղինակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նախագծի՝ փոխադարձության հիման վրա սահմանվում է, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափը զրո է:

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից»,- ասվում էր պաշտոնական փաստաթղթում։

Ավելի ուշ ԱԳՆ կայքը տեղեկացրեց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:

 

«2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:

Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը»,- նշել էին ԱԳՆ-ից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս