Բաժիններ՝

ԱԲ ոլորտում ամերիկյան առաջատար ստարտափները 2025-ին ներգրավել են ռեկորդային 150 միլիարդ դոլարի ֆինանսավորում

Արհեստական ​​բանականության ոլորտում ԱՄՆ խոշորագույն ստարտափներն անցնող տարվա ընթացքում ներգրավել են աննախադեպ ծավալի՝ 150 միլիարդ դոլարի ֆինանսավորում. հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով PitchBook-ի տվյալները։

Այս ցուցանիշը ներառում է OpenAI-ի 41 միլիարդ դոլարի ներդրումային փուլերը, Anthropic-ի 13 միլիարդը և Scale AI-ում Meta-ի 14 միլիարդանոց ներդրումը։ Բացի այդ, Anysphere-ը, Perplexity-ն և Thinking Machines Lab-ը այս տարի մի քանի անգամ ներգրավել են ռիսկային կապիտալ։

Վենչուրային (ռիսկային) ներդրողների և ոլորտի փորձագետների կարծիքով՝ ներգրավված կապիտալն ընկերությունների հիմնադիրներին կօգնի պաշտպանվել ներդրումային միջավայրի սառեցումից՝ արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների վրա մեծածավալ ծախսերի վերաբերյալ շուկայի մտահոգությունների խորապատկերում։ Որոշ ներդրողներ ստարտափներին խորհուրդ են տվել կուտակել պահուստներ՝ քանի դեռ արհեստական ​​բանականության վերափոխող ներուժի շուրջ ոգևորությունը բարձր է մնում։

Ներդրումների ծավալի առումով նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականին՝ 92 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս