Ես հենց նոր լսեցի այդ մասին. Թրամփը՝ Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին

ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին նոր է լսել:

«Ես իրականում ոչինչ չգիտեմ այդ մասին։ Ես հենց նոր լսեցի այդ մասին, բայց մանրամասները չգիտեմ: Դա շատ վատ է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակում է տեղի ունեցել։ Դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է արձակվել։

Տեսանյութեր

Լրահոս