Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» ստեղծել է ռումբի նոր տեսակ

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Արաբական թերակղզին ներկայացնող «Ալ-Քաիդայի» հրարվեստագետ Իբրահիմ ալ-Ազիրին հնարել է ռումբի նոր տեսակ, որը չեն կարողանում տեսնել օդանավակայաններում տեղադրված սովորական ստուգիչ սարքերը:

Բանն այն է, որ պայթուցիկ խառնուրդը լուծվում է ջրում, ինչից հետո ահաբեկիչն իրհագուստը թրջում է այդ լուծույթով, իսկ չորանալուց հետո այն պատրաստ է կիրառման: Նշվում է, որ նմանատիպ հնարք կիրառում են նաև թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները, սակայն նրանց դեպքում հագուստը պետք է վերամշակվի՝ փոշի ստանալու համար:

«Ալ-Քաիդան» կարող է, օգտագործելով ռումբի այդ տեսակը, ինքնաթիռ ուղարկել իր մի քանի մարդկանց: Պայթուցիկ սարքը կարելի է գործի գցել քիմիական պայթուցիչի կամ էլ բջջային հեռախոսում թաքցրած սարքի օգնությամբ: Այս հայտնագործության մասին խոսվում էր դեռևս 2008-2010 թվականներին, և դարձյալ որպես դրա հեղինակ նշվում էր ալ-Ազիրիի անունը:

Կա նաև ահաբեկչության մեկ այլ տեսակ՝ «վիրաբուժական ահաբեկչություն»: Խոսքը գնում է մարդու օրգանիզմում պայթուցիկ նյութ պատվաստելու մասին: Այս դեպքում պայթուցիկը կարող է կազմել 300-400 գրամ: Դեռ դժվար է գնահատել տվյալ մեթոդի արդյունավետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս