Բաժիններ՝

11 միջոց աշխատանքում երջանկություն գտնելու համար

Ամերիկյան «Forbes» ամսագիրը ներկայացնում է 11 խորհուրդ աշխատանքում երջանկություն գտնելու համար:

  1. Եթե որևէ վատ բան է կատարվում, Ձեզ մի՛ մեղադրեք: Հասկացե՛ք՝ ինչ է կատարվել, բայց գնահատականներ մի՛ տվեք: Աշխատե՛ք անել այն, ինչ պարտավոր եք, մի՛ զրկվեք հանգստությունից և բավարարվածությունից:
  2. Արագ վերականգնվե՛ք անհաջողություններից հետո: Պետք չէ ժամանակ ծախսել մեղավոր փնտրելու և ինքներդ Ձեզ մեղադրելու համար:
  3. Աշխատանքի վայրում երջանկություն գտնելու համար կարևորագույն քայլերից մեկը վիրավորանքների մասին մոռանալն է:
  4. Ժամանակ մի՛ ծախսեք կոլեգայի հաջողություններին նախանձելով: Երբ Դուք նախանձում եք որևէ մեկին,  խոստովանում եք, որ աշխարհը շատ փոքր է, և այնտեղ այլևս հաջողություն չի մնացել Ձեզ համար:
  5. Կյանքի իմաստ փնտրե՛ք ինքներդ Ձեր և ոչ թե աշխատանքի մեջ:
  6. Մարդկանց որպես ռոբոտներ մի՛ ընդունեք: Մի՛ գնահատեք նրանց այն տեսանկյունից, թե ինչ դեր կարող են վերջիններս խաղալ Ձեր կարիերայի հարցում: Վերաբերվե՛ք նրանց որպես մարդիկ:
  7. Խնդիրների մեծամասնությունը, որոնք Ձեզ թույլ չէին տալիս քնել 10 տարի առաջ, անհետացել են: Այն խնդիրները, որոնք մեզ անհանսգտացնում են այժմ, ևս ժամանակի ընթացքում ծիծաղելի են թվալու: Հասկացե՛ք այս ճշմարտությունը և այն Ձեզ համար նոր հնարավորություններ կստեղծի:
  8. Շատերը վստահ են, որ երջանիկ կարող են լինել այն ժամանակ, երբ զբաղեցնեն գլխավոր տնօրենի պաշտոնը և բարձր աշխատավարձ ստանան: Չկա որևէ բան, որին պետք է հասնենք երջանիկ լինելու համար:
  9. Կենտրոնացեք ընթացքի, ոչ թե արդյունքի վրա:
  10. Պետք չէ աշխատավայրում անմարդկային լինել. մտածե՛ք մյուս մարդկանց մասին:
  11. Մի քանի խնդիրների միաժամանակ լուծումն աշխատավայրում երջանկություն չգտնելու խոչընդոտներից մեկն է: Դա նշանակում է, որ Դուք միանգամից մի քանի բան վատ եք անում և դրա վրա ավելի շատ ժամանակ եք ծախսում:

Asxatanq1

Ashxaanq

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս