Բաժիններ՝

Նոր մանրամասներ «Լեդի Հակոբի» եղբորորդու գործից. հայտնաբերվել է մի քանի միլիոն դոլար

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝  «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկությունները, ըստ «Փաստինֆո»-ի  տեղեկությունների, անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար:

Այդ գործի շրջանակներում էլ, ըստ կայքի տեղեկությունների, վարկածներից մեկը եղել է այն, որ   թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին  թմրամիջոցներ է իրացրել Վ.Հակոբյանը:  Ի դեպ, Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Այսօր խուզարկություններ են կատարվել Վ.Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին,պատկանող տարածքում, Վ.Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Կայքի տեղեկություններով,  թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ և  մեծ քանակությամբ գումար` մի քանի միլիոն դոլար և դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031